ԲՀԿ-ի Կենտրոնի տարածքային կառույցը որոշում է կայացրել ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից։ ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամ, Կենտրոնի տարածքային խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը «Ազատությանը» ասել է, որ վերջին մի քանի ամիսներին պարբերաբար քննարկել են պատգամավոր Էլինար Վարդանյանի գործունեությունը, և երեկ խորհրդի 11 անդամներով միաձայն որոշել են հեռացնել նրան կուսակցության շարքերից։ Որոշումը ուժի մեջ կմտնի կուսակցության քաղխորհրդի հաստատումից հետո։